Միշտ մտածել եմ` լավ, ովքե՞ր են եղել այն քննիչները, դատախազներն ու դատավորները, որ կարողացել են այդպիսի սարսափելի ոճիր գործեն. հիմա հասկանում եմ... փաստաբան
«Միքայել Սրբազանի ամոթալի դատավարությունն ու ապօրինի դատավճիռն ինձ հիշեցրեց պատմական այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ են անցել քաղաքական հետապնդումների միջով` Չարենց, Բակունց, Տերյան, Դրո, Աբեղյան, Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան և այլ շատ և շատ մեծեր»,-անդրադառանալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին դատավոր Արմինե Մելիքսեթեյանի կողմից 2 տարի ազատազրկման դատապարտելուն՝ գրում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա շարունակում է.
«Միշտ մտածել եմ` լավ, ովքե՞ր են եղել այն քննիչները, դատախազներն ու դատավորները, որ կարողացել են այդպիսի սարսափելի ոճիր գործեն: Հիմա հասկանում եմ, որ ժամանակակիցն եմ նրանց թոռների, որոնց աշխատանքի բերմամբ հաճախ տեսնում եմ քննչականներում ու դատարաններում: Եժովների գենը շարունակվում է:
Հ.Գ. Դրանցից առնվազն մեկը` համակուրսեցիս է»։