Իրանում մահապատժի են ենթարկել 6 մարդու, ովքեր եղել են Իսրայելի լրտեսները
Իրանը մահապատժի է ենթարկել վեց մարդու, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետ կապերի մեջ, և մեկ քուրդ զինյալի՝ հոգևորականի սպանության համար:
Այս մասին հաղորդում է Mehr-ը։
Հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները խոստովանել են մի քանի բռնի գործողությունների, այդ թվում՝ չորս անվտանգության ուժերի աշխատակիցների սպանության և Իրանի Խորամշահր քաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։