Անսու Ֆատին շարունակում է հիացնել Մոնակոյի երկրպագուներին իր ցուցանիշներով
Անսու Ֆատին ճանաչվեց Մոնակոյի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող:
«Բարսելոնայից» վարձակալված եզրային հարձակվողը ճանաչվեց Մոնակոյի ամսվա լավագույն խաղացող՝ երեք խաղում խփելով չորս գոլ, որոնցից բոլորում էլ նա խաղադաշտ է դուրս եկել պահեստայինների նստարանից։
Մետցի (5-2) դեմ նրա գոլը Մոնակոյի երկրպագուների կողմից ճանաչվել է սեպտեմբերի լավագույն գոլ:
Մի շարք սպորտային պարբերականներ նշում են, որ Ֆատին այս տարի ցանկանում է անցկացնել իր լավագույն մրցաշրջանը ֆրանսիական ակումբի կազմում: