Լեհաստանի նախագահը զորքեր է ուղարկել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններ
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հրամայել է Լեհաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին։
Այս մասին հայտարարել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոն։ «2025 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2026 թվականի ապրիլի 4-ը Լեհաստանի զինված ուժերի զորքեր և ստորաբաժանումներ կտեղակայվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Լիտվայի Հանրապետության հետ պետական սահմանին՝ պետական սահմանի անձեռնմխելիությունը, ինչպես նաև սահմանային անցակետերում և սահմանային գոտում անվտանգությունն ու հասարակական կարգը ապահովելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ Լեհաստանի զինված ուժերը տեղակայվում են սահմանապահներին օգնելու համար։