Համասը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի պատանդներին
Պաղեստինյան արմատական շարժում ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես հայտարարել է բոլոր իսրայելցի պատանդներին ազատ արձակելու և Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի մանրամասները քննարկելու պատրաստակամության մասին։
Այս մասին հայտնել է «Ալ Ջազիրա»-ն՝ հղում անելով շարժման հայտարարությանը:
«Շարժումը հաստատում է իր պատրաստակամությունը անհապաղ բանակցություններ սկսել միջնորդների միջոցով՝ այս համաձայնագրի մանրամասները քննարկելու համար», - ասվում է Համասի Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ։ Խումբը նաև համաձայնել է Գազայի կառավարումը փոխանցել պաղեստինյան անկախ մարմնին՝ հիմնված պաղեստինյան ազգային կոնսենսուսի և արաբական ու իսլամական աջակցության վրա:
«Նախագահ Թրամփի առաջարկության մեջ Գազայի հատվածի ապագայի և պաղեստինյան ժողովրդի օրինական իրավունքների վերաբերյալ նշված մյուս հարցերը կապված են միասնական ազգային դիրքորոշման և համապատասխան միջազգային օրենքների ու բանաձևերի հետ։ Դրանք կլուծվեն համապարփակ պաղեստինյան ազգային կառուցվածքի շրջանակներում, որին Համասը կմասնակցի և պատասխանատու ներդրում կունենա», - հայտարարել է Համասը։