ԱՄՆ դատարանը ռեփեր Փի Դիդիին դատապարտեց 4 տարի ազատազրկման
Ռեփեր Շոն Քոմբսը, որը հայտնի է իր բեմական անունով՝ Փի. Դիդի, դատապարտվել է չորս տարի և երկու ամիս ազատազրկման՝ կանանց մարմնավաճառության գործով զբաղվելու համար:
Այս մասին հաղորդում է The New York Times-ը։ Դաշնային դատախազները երաժշտի համար պահանջել էին ավելի քան 11 տարվա ազատազրկում։ Փի. Դիդին իրեն մեղավոր չի ճանաչել, բայց նրա վարքագիծն անվանել են զզվելի, ամոթալի և հիվանդագին:
Նրա փաստաբանները խնդրել են ավելի մեղմ պատժի՝ ցուցադրելով նրա բարեգործական աշխատանքների կադրեր։ Դատավճռի հրապարակումից հետո նրա փաստաբանը խնդրել է արտիստին ազատ արձակել 1 միլիոն դոլար գրավի դիմաց, սակայն դատարանը մերժել է:
Երաժիշտը ձերբակալվել է 2024 թվականի սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում, այն բանից հետո, երբ նրա նախկին ընկերուհին նրան մեղադրել է մարդկանց թրաֆիքինգի և երկարատև բռնության ենթարկելու մեջ։ Նրան նաև մեղադրանք է առաջադրվել մարմնավաճառության կազմակերպման համար։