Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերը
Հասարակություն

Ոչ սահմանային անցակետերում, ոչ մաքսային պահեստներում կուտակումներ չկան. ՊԵԿ

Օրերս զանգվածային լրատվության առանձին միջոցներ անդրադարձել են արտերկրից մեծաքանակ ապրանք ներմուծող կազմակերպությունների (իրենց բնորոշմամբ` «կարգոների») աշխատանքում իբրև թե ծագած խնդիրների մասին լուրերին, ինչի կապակցությամբ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը մեկ նպատակ ունեն` ապահովել բոլոր տնտեսվարողների համար սահմանահատման և մաքսային ընթացակարգերի հավասար պայմաններ` միաժամանակ բացառելով օրենքը շրջանցող բնույթի պայմանավորվածություններն ու հավանական գործարքները: Այս մ ասին ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող այն կազմակերպությունները, որոնց համար ընդունելի չեն վերը նշված պահանջները, պետք է վերանայեն գործունեության իրենց մոտեցումները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոքր և միջին առևտրաշրջանառության մեջ ընդգրկված անձանց բեռնափոխադրումների ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները շարունակում են իրենց գործունեությունը: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բեռնափոխադրումների ծառայություններ մատուցող 7 խոշոր կազմակերպությունների կողմից հանրապետություն է ներկրվել շուրջ 4,5 հազար տոննա ապրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,2 հազար տոննայի դիմաց: Ո´չ սահմանային անցակետերում, ո´չ մաքսային պահեստներում կուտակումներ չկան, և դրանց վերաբերյալ լուրերը նույնպես չեն համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է «հսկիչ գների» կիրառմանը, տեղեկացնում ենք, որ մաքսային արժեքը կարգավորվում է Եվրասիական տնտեսական միության 2008թ. «Մաքսային արժեքի որոշման մասին» համաձայնագրով, որի համաձայն, այն դեպքերում, երբ հնարավոր չէ հիմք ընդունել հայտարարատուի կողմից հայտարարագրված գործարքի գնի մեթոդը (հաշիվ-ապրանքագրային արժեքը), մաքսային մարմիններն օգտվում են իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվությունից, մասնավորապես, մաքսային ձևակերպումների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունից, որի հիման վրա էլ հաշվարկվում է մաքսային արժեքը: Վերոգրյալը նախ և առաջ վերաբերում է տարբեր բեռնափոխադրող կազմակերպությունների կողմից ՀՀ տեղափոխվող բեռների մաքսային ձևակերպումներին, որոնց ժամանակ մաքսային մարմիններին ներկայացվում են բեռնափոխադրող կազմակերպությունների, այլ ոչ թե գործարքի կողմ հանդիսացող` վաճառող կազմակերպության հաշիվ-ապրանքագիրը: Եվ, բնականաբար, մաքսային մարմիներն այդ դեպքերում հիմք չեն ընդունում բեռնափոխադրող կազմակերպությունների կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրերը, այլ մաքսային արժեքը հաշվարկելիս առաջնորդվում են մաքսային արժեքի որոշման համաձայնագրով նախատեսված այլ մեթոդներով: Ի դեպ նշենք, որ ընթացիկ տարում ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերը ոչ միայն չեն ավելացել, այլ շատ ապրանքատեսակների գծով պարբերաբար նվազում է արձանագրվել:

Ինչ վերաբերում է «որոշ դեպքերում մաքսազերծումը կատարվում է կիլոգրամով» պնդումներին` ապա մաքսային մարմինների կողմից վճարների հաշվարկման և գանձման համար հիմք են հանդիսանում ՀՀ օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված դրույքաչափերը, որոնք կիրառվում են ապրանքի մաքսային արժեքի կամ չափման միավորի նկատմամբ: ՀՀ-ում միշտ էլ կիրառվել են ԱՊՀ ԱՏԳ ԱԱ անվանացանկով սահմանված չափման միավորները, համաձայն որոնց հագուստեղենը և կոշկեղենը, չնչին բացառություններով, միշտ էլ մաքսազերծվել են հատով կամ զույգով: Ամփոփելով նշենք, որ առնվազն անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացրել են առանձին լրատվամիջոցներ, քանզի մաքսային մարմինների կողմից քայլեր են արվում մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և ո´չ մաքսային արժեքի, ո´չ սակագների, ո´չ դրույքաչափերի, և ո´չ էլ չափման միավորների փոփոխություններ չեն կատարվել: