Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևմուտքում գտնվող Քյութահյա նահանգում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Lուրը հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:
Տեղեկատվության համաձայն՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 6:49-ին Սիմավ քաղաքից 19 կիլոմետր հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: