Հայաստանն աջակցել է արժեթղթերի անդրսահմանային հասանելիության մասին ԵԱՏՄ համաձայնագրին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կազմակերպված աճուրդներում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին» համաձայնագրին: Համաձայնագրի նպատակն է պայմաններ ստեղծել ԵԱՏՄ երկրների բորսաներում արժեթղթերի ազատ տեղաբաշխման և շրջանառության համար, ինչը նոր հնարավորություններ կբացի ներդրումների ներգրավման համար:
Ներդրումային ծառայություններ մատուցող Հայաստանի ռեզիդենտների համար դա նշանակում է ԵԱՏՄ բորսաներում շրջանառության մեջ գտնվող բարձրորակ արժեթղթեր ձեռք բերելու հնարավորություն՝ առանց լրացուցիչ ծախսերի և առանց հարազատ առևտրային հարթակը լքելու անհրաժեշտության: Տվյալ որոշումը նպաստում է միության ներսում ֆինանսական շուկաների ինտեգրման ամրապնդմանը և բարձրացնում է տարածաշրջանի ներդրումային գրավչությունը։