ՌԴ-ի և Ուկրաինայի հետ քննարկվում են Զապորոժիեի ԱԷԿ-ի էլեկտրամատակարարման վերականգնման առաջարկները
Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկվում են Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման առաջարկները։ Հայտարարել է ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Գրոսսին Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի հետ քննարկում է մանրամասն առաջարկներ այն մասին, թե ինչպես վերականգնել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի արտաքին էլեկտրամատակարարումը, որը վերջին 10 օրերին աշխատում է էլեկտրաէներգիայի վթարային պահուստային աղբյուրով։
Զապորոժիեի ԱԷԿ-ի տնօրեն Յուրի Չերնիչուկը ավելի վաղ հայտարարել է ռուսական այլ տարածաշրջանների տարածքից կամ այլընտրանքային մեթոդներով էլեկտրակայանը սնուցելու հնարավորության մասին: