Հայաստանի արդարադատության հերթական գերեզմանափորը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանը․ Սողոմոնյան
«ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատավարությանը։
Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանին դատարանը դատապարտեց 2 տարի ժամկետով կալանքի։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով»։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։
Սողոմոնյանը գրել է․ «Հայաստանի արդարադատության հերթական գերեզմանափորի՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի լուսանկարն է։ Առանց որևէ հիմքի նա Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտեց։
Նողկանք և ամոթ։ Արժանի չես այդ դրոշին»։