Երկաթյա մանդատը մուրճ չէ, այլ ձեռնաշղթաներ` հայ ժողովրդի ձեռքերին․ «Մեր ձևով» շարժում
«Մեր ձևով» շարժումը անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատավարությանը։
Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանին դատարանը դատապարտեց 2 տարի ժամկետով կալանքի։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով»։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։
«Երկաթյա մանդատը մուրճ չէ, այլ ձեռնաշղթաներ`հայ ժողովրդի ձեռքերին
Հայաստանի ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն այսօր ուղղորդված է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու համար։
Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ, և շատ շուտով այդպես էլ լինելու է»,- ասվում է շարժման հաղորդագրության մեջ։