Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի24 ժամ ջուր չի լինելուԻսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում Գազայից բռնի կերպով տեղահանել պաղեստինցիներինԻրանի ԻՀՊԿ-ում հայտնել են, որ ԱՄՆ ուժերը սպառվել են և անկարող են շարունակել ակտիվ ներկայությունը Մերձավոր ԱրևելքումՏղամարդը բացել էր կենդանիների խնամքի սրահի պատուհանը, հափշտակել 50 հազար դրամ և դիմել փախուստիՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներՌուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումըՊապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLurՎարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարանՀամոզված եմ՝ ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱնի Խաչյանը դարձել է ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի առաջին կին նախագահըԿառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնումԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքիՀրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն«Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինԹուրքիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում․ կա զոհ, տարհանվել է ավելի քան 1500 մարդԻշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքիՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՓաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն ՍուրենյանցՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՀզոր պայթյուն Շվեյցարիայի հիդրոէլեկտրակայաններից մեկում. կան վիրավորներ և անհետ կորածներ«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցելՄինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտենԵրբ ուսուցիչը/դասախոսը 1.7 անգամ ավելի ցածր է վարձատրվում երկրում առկա միջին աշխատավարձից, սա, պարզապես, աշխատավարձի մասին չէ. Հովակիմ ԶաքարյանՄարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Մոսկվայում և Կիևում տեղի ունեցած բանակցությունների մասինՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգըՀորմուզի դասը, Սյունիքի խնդիրը. Արամ ՇահնազարյանՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունըՌուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՀայաստանում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,8% աճ
Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը
Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ ԱնանյանՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Տնտեսություն

Կառավարությունը 245 մլն դրամ հատկացրեց՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնին

Կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը: Նախագծով առաջարկվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել:

Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր խոսքում նշեց, որ նախագծով առաջարկում են կառավարության պահուստային ֆոնդից 244 մլն 983 հզ դրամ գումար հատկացնել Կենտրոնին պահպանման ծախսերը հոգալու, ինչպես նաև՝ համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու և տարածքը բարեկարգելու նպատակով:

«Հիշատակված գումարի շուրջ 207մլն դրամը հատկացնել ընթացիկ աշխատանքները և համապատասխան ապրանքներն ու սարքավորումները ձեռք բերելու նպատակով, իսկ մնացածը տրամադրել ընկերությանը՝ կենտրոնը պահպանելու նպատակով»,- ասաց նա:

Նախարարը նաև երկու օր ժամանակ խնդրեց նախագծում խմբագրական շտկումներ կատարելու համար, որը ևս բավարարվեց:

«Խնդիրը քննարկվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի և ֆինանանսերի նախարարության հետ»,- ասաց նախարարը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին հավելեց, որ նախագիծը պետք է արդեն քննարկված լիներ: «Սա չի՞ քննարկվել, բա՞ երեք նիստ առաջ էիք ուզում քննարկել այս հարցը, ինչի՞ մասին է խոսքը»,- հարցրեց վարչապետը, որին ի պատասխան նախարար Արմեն Մուրադյանը հստակեցրեց, որ խնդիրը քննարկվել է համապատասխան նախարարության կազմկոմիտեում և եղել են համապատասխան առաջարկներ, որոնք ներկայացվել են երեկոյան ուշ և չեն հասցրել դրանք ներառել; «Առաջարկվել է նախագահի աշխատակազմի կողմից որոշակի խմբագրական աշխատանքներ կատարել»,- ասաց նախարարը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե պահանջվող գումարը հատկացնելու դեպքում Կենտրոնը լիարժեք գործելո՞ւ է, որին ի պատասխան նախարարը դրական արձագանքեց:

Վարչապետը նշեց, որ այդ շտկումները մատակարարելու համար երկու օր ժամանակ է տրամադրում: