Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցները
Հասարակություն

ՄԻՊ-ը բողոքներ է ստացել, որ որոշ երեխաներ չեն ունեցել առաջին դասարան ընդունվելու հնարավորություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում են ստացվել դիմում-բողոքներ առ այն, որ որոշ երեխաներ չեն ունեցել 2025-2026 թթ. ուսումնական տարում դպրոցի առաջին դասարան ընդունվելու հնարավորություն, քանի որ վերջիններիս 7 տարեկանը լրացել է մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը:
 
Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, ներկայացված դիմում-բողոքներով բարձրացվում են նաև միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են նշված երեխաների հետ աշխատելու հմտություններին և կարողություններին, կիրառվող մեթոդաբանությանը, երեխաների նկատմամբ դրսևորվող բուլինգի դեպքերին և այլն:
 
Պաշտպանը խիստ կարևորում է, որ կրթությունը լինի երեխայակենտրոն և նպատակ ունենա ոչ միայն փոխանցելու գիտելիքներ, այլ նաև երեխային կյանքի համար անհրաժեշտ հմտություններ, ուժեղացնելու նրա կարողությունները, զարգացնելու արժանապատվությունը, ինքավստահությունն ու ինքնարժևորման զգացումները:
 
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերը նշված նպատակի իրագործման տեսանկյունից հիմնավորման կարիք ունի մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը 7 տարեկանը լրացած երեխաներին միանգամից երկրորդ դասարան ընդգրկելու հարցը, ինչը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա՝ երեխայի լավագույն շահին համապատասխան մոտեցում որդեգրելու նպատակով:
 
Պաշտպանը խիստ կարևորում է նաև նշված տարիքի երեխաների պատշաճ տարրական կրթություն, այդ թվում՝ առաջին դասարանում կրթություն ստանալու հնարավորության ապահովումը, հատկապես այնպիսի պայմաններում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների հասանելիության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում շատ հաճախ երեխաներն ընդհանրապես չեն ստանում նախադպրոցական կրթություն:
 
Այսպես, օրինակ, մարզերի մի շարք բնակավայրերում բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները կամ դրանց քանակը բավարար չէ: ՀՀ մարզերում մի շարք համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններ շարունակում են մնալ վճարովի, առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ և այլն։
 
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հանրակրթության ոլորտում սովորողների հետ աշխատող մասնագետների մոտ առկա է հմտությունների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն: Նշված խնդիրները, ըստ ստացված դիմում-բողոքների, հավասարապես վերաբերելի են նաև առաջին դասարան չհաճախած՝ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանությանը:
 
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հարցի առնչությամբ այս պահին իրականացվում են աշխատանքային քննարկումներ իրավասու պետական մարմինների հետ։
 
Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: