Ալեքսեյ Օվերչուկն առաջիկա օրերին կմեկնի Բաքու
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հոկտեմբերի 13-14-ը կայցելի Ադրբեջան:
Այս մասին հաղորդում է APA-ն։ Այցի մանրամասները ներկայումս ճշտվում են։
Օվերչուկը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի եռակողմ հանդիպմանը։ Միջոցառմանը կմասնակցի Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիղը։