Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի գազային և նավթային ենթակառուցվածքների վրա ամենախոշոր հարձակումը
Ռուսական ուժերը ձեռնարկել են Ուկրաինայի գազի արտադրության ենթակառուցվածքների վրա ամենամեծ հարձակումը լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր։
Հարվածի տակ են հայտնվել Խարկովի և Պոլտավայի մարզերում գտնվող Նավֆի և գազի օբյեկտները։ Ենթակառուցվածքների վրա արձակվել է 35 հրթիռ, որոնցից զգալի մասը բալիստիկ էին, ինչպես նաև 60 անօդաչու թռչող սարք։
«Մեզ հաջողվել է խոցել դրանցից մի քանիսը։ Ցավոք, ոչ բոլորը։ Այս հարձակման արդյունքում վնասվել է զգալի թվով օբյեկտներ, որոշ վնասներ կրիտիկական էին», - նշել է «Նաֆտոգազի» գործադիր տնօրեն Սերգեյ Կորեցկին։
«Նաֆտոգազի» խմբի գործադիր տնօրեն Սերգեյ Կորեցկին հայտնել է, որ հարվածի հետևանքների վերացման աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են։
«Մենք աշխատում ենք ապահովելու համար այս հարվածի արագ և համարժեք արձագանք», - ընդգծել է նա։