Արտակ Սարգսյանի նկատմամբ հետապնդումները քաղաքական են. ինչ են առաջարկել իշխանության «բանագնացները» ազատության դիմաց. փաստաբանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)
Քենիայից ժամանած եղբայրներ Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) 2024 թ-ի հունիսի 10-ին Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ` 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել էին։ Նրանց ձերբակալության ժամանակ ԱԱԾ ներկայացուցիչները, հատուկ դաժանությամբ, ասֆալտին փռելու օպերացիա իրականացրեցին` տեսագրելով և տարածելով այն:
Եղբայրները կասկածվել են ապօրինի զենք պահելու մեջ, սակայն նրանց մոտ չի հայտնաբերվել ո՛չ զենք, ու ո՛չ էլ որևէ ապօրինի առարկա։
Եղբայրներից Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել, իսկ Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ նա արդեն 1 տարի և 4 ամիս է, ինչ գտնվում է տնային կալանքում։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Արտակ Սարգսյանի փաստաբանը` Արա Զաքարյանը պնդեց, որ գործը շինծու է և Արտակ Սարգսյանի նկատմամբ հետապնդումները բացառապես քաղաքական շարժառիթ ունեն։
Նա նաև հայտնեց, որ Սարգսյանի մոտ եղել են իշխանության «բանագնացները», որոնք նրան առաջարկել են ազատության դիմաց հրաժարվել քաղաքական հայացքներից։
Մանրամասները` տեսանյութում