«Ժառանգություն»-ը չի մասնակցել եւ չի մասնակցելու 4+4+4 ձեւաչափով քննարկումներին
««Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցել եւ չի մասնակցելու 4+4+4 ձեւաչափով քննարկումներին, այն պատճառով, որ Ընտրական օրենսգիրքը ներկայացնում է ոչ լեգիտիմ իշխանությունը»:
Lրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Մարտի 30-ի քննարկմանը չմասնակցելու պատճառներից մեկն էլ, ըստ Մարտիրոսյանի, այն էր, որ այդպես էլ չի հստակեցվել բանակցություններ են լինելու, թե քննարկում:
Քննարկմանը չմասնակցելու հիմնական պատճառը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքով` փողոցային պայքարի հնարավոր արդյունավետությունն է:
«Մենք կարծում ենք, որ միայն փողոցային պայքարի միջոցով է հնարավոր իշխանություններին ստիպել զիջումների գնալ եւ ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: