Ուկրաինական բանակն անօդաչու թռչող սարքերով հարվածել է Բերեզնիկի քաղաքի քիմիական գործարանին
Պերմի մարզի նահանգապետ Դմիտրի Մախոնինի խոսքով՝ երկրամասի Բերեզնիկի քաղաքում գտնվող «Ազոտ» քիմիական գործարանի վրա անօդաչու թռչող սարքերը հարձակվել են։
Այս մասին նշում են ռուսական լրատվամիջոցները:
Նա նշել է, որ գործարանում արտադրությունը ընդհատվել է:
Նահանգապետն ընդգծել է, որ շրջակա միջավայրի կամ քաղաքի բնակիչների համար որևէ սպառնալիք չկա։ Հարձակման հետևանքով վնասվել է նաև երկտեղանոց տուն, սակայն տուժածներ չկան։ Նշենք, որ վերջին օրերին ուկրաինական բանակը հարվածներ է հասցնում Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերում գտնվող քիմիական գործարաններին:
Մի շարք մարզերում հարվածներից հետո գործարանները մեծ վնասներ են կրել և առաջիկա ամիսներին չեն կարող աշխատել: