Հովիկ Աբրահամյանը նորից բարկացել է
«Ձեր ներկայացմամբ, այնտեղ ահավոր վիճակ է եղել, չգիտեմ: Ես չեմ ուզում կոպիտ ասեմ, բայց աննորմալ են օգտագործել: Գույքը տնօրինեք ու վերահսկեք, որ նորմալ վերաբերվեն»,- Կառավարության այսօրվա նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի զեկույցից հետո հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նաև հետաքրքրվեց, թե երբ կավարտվի նախարարությունների տեղափոխության գործընթացը կառավարության նոր շենք, մասնավորապես խոսքը Տարածքային կառավարման նախարարության մասին էր: Արման Սահակյանն ասաց, որ մինչև երկուշաբթի պետք է որ ավարտվի:
«Բացառված է, որ երկուշաբթի ազատած չլինեն, որովհետև մենք պայմանավորվածություն ունենք սեփականատիրոջ հետ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր այլ հայտարություն էլ կատարեց տարածքների վերաբերյալ և հանձնարարական տվեց: Նախ հարցադրեց, թե ինչու են որոշ գերատեսչությունների համար տարածքներ վարձակալվում, երբ Երևանում շատ ազատ շինություններ կան, որոնք կարելի է վերանորոգել ու հանձնել այդ գերատեսչություններին: