«Կա պատմություն Հայաստանի՝ առանց լույս ու առանց տաք ջուր կյանքի մասին, կա պատմություն Արարատ լեռան մասին». Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքն արդեն պատրաստ է
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքն արդեն պատրաստ է:
Գիրքը, որը գրված է սպորտային լրագրող ու գրող Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ, իտալերեն է։
«Մեծ պատիվ էր Հենրիխին օգնել՝ գրելու այս գիրքը, քանի որ ծանոթացա լավ մարդու, բարի, կրթված մի անձնավորության հետ: Գրքում շատ բան կա իր անձնական կյանքից, պատմություն՝ իր հայրիկի մասին, որին կորցրել է 7 տարեկանում։ Գրքում կա պատմություն Հայաստանի՝ առանց լույս ու առանց տաք ջուր կյանքի մասին, կա պատմություն Արարատ լեռան մասին՝ որպես խորհրդանիշ... Հենրիխը յուրահատուկ մարդ է, որին ես շատ սիրեցի»,-պատմել է Ալչիատոն:
Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը կրում է «Իմ կյանքը` միշտ կենտրոնում» (La mia vita sempre al centro) խորագիրը: Գիրքը կթողարկվի հոկտեմբերի 7-ին։