Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցները
Հասարակություն

Սպիտակ «պեգասիկով» ասպետը փորձել է պաշտպանել թերուս պատգամավորուհուն՝ «ձիաուժի» հզորությունը չհաշվարկելով

Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի ընտրությունն աղմուկ բարձրացրեց այն պատճառով, որ այդ պաշտոնում ընտրվեց միջնակարգ կրթությամբ մեկը: Հետո բոլորն իմացան, որ այդ մեկը ՔՊ-ական պատգամավոր էր՝ Հռիփսիմե Հունանյան անուն-ազգանունով:

Նա ամբիոնից ոչ միայն խոստովանեց, որ  բարձրագույն կրթություն չունի, այլև մի բան էլ մուննաթ եկավ, թե՝ ի՞նչ պարտադիր է բոլորը կրթություն ունենան:

Իհարկե, եթե նա կրթված լիներ, կհասկանար, որ բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր չէ միայն նրանց համար, ովքեր չեն հավակնում դառնալ, ասենք, պատգամավոր կամ նշանակվել, օրինակ, այն պաշտոնում, որում ինքը նշանակվեց/ընտրվեց:

Այս ամենը կլիներ շատ ծիծաղելի, եթե իրականում չարտացոլեր մեր երկրի ողբերգությունը: Անգամ դահլիճում գտնվող կրթված  ՔՊ-ականները չհամարձակվեցին դեմ քվեարկել նրան:

Այսպես շարունակվելու դեպքում, սրանք գուցե վաղն էլ ասեն, թե՝ դպրոցը մեր ինչի՞ն է պետք՝ տառերն ու թվերը տանն էլ կսովորենք:

Պատգամավորուհին թերևս հետ է մնացել թրենդից և տեղյակ չէ, որ կրթվելը ոչ միայն պարտադիր է, այլև նորաձև: Այնպես որ` նրան կարելի է ուղարկել Աննա Հակոբյանի նորաձևության դասընթացներին: Իսկ մինչ այդ, նրա այս հայտարարությունն արդարացիորեն առաջացրեց բարձրագույն կրթություն ստացած բոլոր մասնագետների վրդովմունքը:

Բարձրագույն ստացած մասնագետներն իրենց դատողություններն ու դիտարկումներն էին անում և քննադատում թերուս պատգամավորուհու անկիրթ պահվածքը:

Այդ էր պատճառը, որ 2018-ից հետո պաշտոնից պաշտոն թռչող Արսեն Թորոսյանը  որոշեց իր սպիտակ «պեգասիկով» ասպետի պատրանք ստեղծել ու փրկել պատգամավորուհուն «հալածանքներից»:

Բայց, քանի որ «ձիաուժի» հզորությունը չի ներել ավելի խելացի արձագանք տալ կիրթ մարդկանց քննադատություններին, ուստի պաշտապանական ճառը հնչել է ավելի անհեթեթ ու անկիրթ, քան թերուս պատգամավորուհու հայտարարությունը:

Թորոսյանի համար շատ տարօրինակ են այն կարծիքները, որ այս կամ այն պաշտոնն զբաղեցնելու համար կրթություն է պետք: Նրա դիտարկմամբ, պաշտոն զբաղեցնելու համար չափորոշիչ կարող է հանդիսանալ լավ մարդ լինելը: 

Պարզվում է` Հռիփսիմե Հունանյանը Թորոսյանին ծանոթ է կորոնովիրուսային շրջանից:

«Ես նրան ճանաչում եմ վաղուց՝ որպես գրագետ, բանիմաց և սրտացավ մասնագետ ու քաղաքացի։ Բայց ես նրան ամբողջությամբ «բացահայտել» եմ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ նա, լինելով մեր երկրի ամենամեծ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, բժիշկների հետ ուս-ուսի տված, հազարավոր կյանքեր է փրկել...»։

Արսեն Թորոսյանը չի հասկացել, որ լավ մարդ լինելը պաշտոն ունենալու համար չի կարող չափորոշիչ լինել: Իսկ եթե այդպես է՝ ինչո՞ւ են մարդիկ տարիներ շարունակ ուսում ստանում, վճարում դրա համար և գրքեր մաշում:

Արսեն Թորոսյանն անգամ չի հասկացել, որ բոլոր բուհ ավարտածների համար, ովքեր իրենց նվիրել են ուսմանը՝ լավ մասնագետ դառնալու համար, պատգամավորուհու հիմար  հայտարարությունը վիրավորանք էր ու ապտակ:

Ուրեմն բոլորը զո՞ւր են սովորում...

Մյուս կողմից էլ, անկիրթ մարդկանց կառավելը հեշտ է և, ցավով արձանագրենք, որ իշխանությանը ձեռնտու չէ կրթությունը մղել առաջին պլան:

Արմինե Մկրտումյան