Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Նորատուսցի Արայի որդուն տնային կալանքից էլ են ազատել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սևանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով հնչել էին կրակոցներ, և մահացել էր Սևանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում տարածքում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի` Արա Բանդուրյանի որդին` Լյովան, և Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ էր գտնվում։ Հանրային աղմուկը հանդարտեցնելու համար Բանդուրյանների որդին կալանավորվեց, կարճ ժամանակ անց Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով։ Իսկ երեկ տեղեկացանք, որ օգոստոսին նույն դատարանը` դատավոր Կարեն Հակոբյանի նախագահությամբ, խափանման միջոց տնային կալանքն էլ է փոխել` կիրառելով վարչական հսկողություն, գրավի և բացակայելու արգելքի հետ:

Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ կիրառվել է գրավ` 50 միլիոն դրամի չափով։

«Համարյա ավարտվում է  դատաքննությունը, վկաներ են հարցաքննվել, նյութեր, տեսագրություն է ուսումնասիրվել, այնտեղ հստակ երեւում է՝ ինչ արարք է կատարում։ Լյովա Բանդուրյանը սպանություն չի արել ու ոչ մի արարք չի կատարել, ինչ պիտի աներ, եթե տեսագրությամբ երեւում է ամեն ինչ, եթե ռիսկեր չկան, մարդուն ո՞նց պահի կալանքի տակ։ 20-30 վկա է հարցաքննվել»։ Բատիկյանը նաեւ հայտնեց, որ մյուս մեղադրյալը` Միսաք Փաշիկյանը, կալանավորված է․ «Փաշիկյանը պաշտպանվել է: Անզեն մարդիկ կանգնած են` մյուս կողմը հանում է ատրճանակը՝ այդ մարդկանցից ինչ-որ մեկին սպանելու նպատակով, նրանք էլ գցում են գետնին, վնասազերծում, Փաշիկյանը կրակում է սպանվածի ուղղությամբ»։ Ըստ փաստաբանի՝ Մ․ Փաշիկյանի զենքն օրինական չի եղել, մյուս կողմի զենքը պարգեւ է եղել՝ Արցախի նախագահի կողմից։ Ստացվում է, որ քաղաքական հայտարարություն արած Սամվել Կարապետյանը, հարցազրույց տված Միքայել Աջապահյանն ավելի վտանգավոր են հանրության համար, որ պետք է կալանքի տակ լինեն, իսկ մարդասպանության մեջ մեղադրվողները կարող են նաեւ ազատության մեջ լինել:

- Այսինքն՝ ամեն ինչ արվում է քրեական հեղինակության որդուն այս գործից չոր դուրս բերելու համար։

- Հեղինակություն ասվածը պետք է հիմնավորվի, ինձ համար անընկալելի է դա, բավականին երկար ժամանակ էր դատաքննությունն ընթանում, ում զավակն ուզում է լիներ։

- Սպանվածի իրավահաջորդներն ինչպե՞ս են պահում իրենց դատարանի դահլիճում, պահանջո՞ւմ են խիստ պատիժ։

- Ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, լուռ նստում են, Փաշիկյանը նույնիսկ դատական նիստի ժամանակ ցավակցություն հայտնեց։ Դեպք է՝ պատահել է, դրանից հետո ագրեսիվություն դնեն ցուցաբերեն, ամենավատ բանը եղել է արդեն։ Հարազատներն ասում են՝ մեր բարեկամն էդ զենքը որ չհաներ, շատ-շատ՝ պետք է իրար ծեծեին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում