Իսրայելը Լիբանանի տարածքից հարվածներ է հասցրել Դամասկոսին
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Սիրիայի մայրաքաղաքի արևմտյան և հարավային ծայրամասերի վրա:
Այս մասին հաղորդում է «Ալ Մայադին»-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական ինքնաթիռները հրթիռներ են արձակել ցամաքային թիրախների վրա հարևան Լիբանանի օդային տարածքից։
Ալ-Կիսվաի ծայրամասերում իրականացվել է առնվազն ութ հարված։ Իսրայելական հարձակման հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։