Ես շնորհավորեցի Ադրբեջանի նախագահին Հայաստանի հետ խաղաղության հասնելու կարևոր քայլերի կապակցությամբ. Մայա Սանդու
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Սպիտակ տան կողմից աջակցվող Հայաստանի հետ խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլերի կապակցությամբ։
Սանդուն այս հայտարարությունն արել է սոցիալական ցանցերում Կոպենհագենում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
«Մենք նաև քննարկել ենք մոլդովա-ադրբեջանական տնտեսական կապերի ամրապնդումը՝ երկու երկրների բարօրության համար», - գրել է Մոլդովայի նախագահը։
Առաջնորդները հանդիպել են Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։