Իրանի Սպահան քաղաքում 5,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
5.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան նահանգի Զավարեհ քաղաքի մոտակայքում։
Այս մասին հայտնել է SNN լրատվական գործակալությունը։ Երկրաշարժը գրանցվել է Զավարեհ քաղաքի մոտակայքում՝ 10 կիլոմետր խորության վրա։
Ցնցումները զգացել են նաև Ղոմի և Թեհրանի բնակիչները։ Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։