Մոլդովան դառնում է «Արևմուտքի գաղութ». Զախարովա
Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակը վկայում է, որ երկիրը վերածվում է արևմտյան գաղութի։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ հանրապետությունում ստեղծված իրավիճակը 2020 թվականի վերջին իշխանության եկած արևմտամետ ուժերի քաղաքականության տրամաբանական հետևանքն է։ Դրանց թվում է նաև Մայա Սանդուն, որը Մոլդովայի նախագահ դարձավ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին։ Զախարովայի խոսքով՝ խոստացված ազատության, ժողովրդավարության և տնտեսական բարգավաճման փոխարեն երկիրը ավելի ու ավելի է խորանում աղքատության և «սարսափելի արևմտաեվրոպական միջնադարյան ինկվիզիցիայի» ժամանակաշրջանի մեջ։
«Այն բառացիորեն վերածվում է Արևմուտքի գաղութի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։
Զախարովան հավելել է, որ այս պայմաններում ամենամտահոգիչը շարքային մոլդովացիների ճակատագիրն է, ովքեր հայտնվել են իրենց երկրում իշխանությունը զավթած արևմտամետ էլիտաների «հակաժողովրդական կուրսի պատանդների» մեջ։