Եվրոպան պետք է պատրաստ լինի մարտական գործողությունների արդեն այսօր երեկոյան. ֆրանսիական բանակի շտաբի պետ
Եվրոպան պետք է պատրաստ լինի մարտական գործողությունների արդեն այսօր երեկոյան, - ըստ Valeurs Actuelles-ի՝ ասել է ֆրանսիական բանակի շտաբի պետ Պիեռ Շիլը։
«Պատրաստ եղեք մարտական գործողությունների ցանկացած պահի, այդ թվում՝ այսօր երեկոյան, եթե անհրաժեշտ լինի», - նշել է նա։
Շիլն ասել է, որ ֆրանսիական բանակը կարձագանքի սեպտեմբերի կեսերին 100,000 զինվորականների մասնակցությամբ ռուսական «Արևմուտք-2025» զորավարժություններին նոյեմբերին ռազմական զորավարժություններով:
Այս ֆոնին Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Եվրոպայում հիբրիդային պատերազմ է ընթանում։