Հայաստանը և Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղ կյանքին. Ալիև
Խաղաղության օրակարգի հետ կապված նվաճումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է հոկտեմբերի 2-ին՝ Կոպենհագենում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ։
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղ կյանքին և ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի իր ջանքերը՝ խաղաղության օրակարգը առաջ մղելու համար։