Հարձակում Մանչեսթերում գտնվող սինագոգի այցելուների վրա. կան զոհեր և վիրավորներ
Դանակով զինված հանցագործը հարձակվել է Մանչեսթեր քաղաքի սինագոգի այցելուների վրա:
Այս մասին հաղորդում է Sky News-ը: Դեպքը տեղի է ունեցել Միդլթոն Ռոուդի փողոցում գտնվող Հիթոն Պարկի սինագոգում։
Ականատեսների խոսքով՝ հարձակվողը նախ մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ, ապա դանակով հարձակվել նրանց վրա։
Ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր: Նրանք կրակ են բացել կասկածյալի վրա՝ վիրավորելով նրան: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով վիրավորվել է չորս մարդ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորներից երկուսը մահացել են: