Սոֆի Դևոյան կրտսերի ամուսինը հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնից
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սոֆի Դևոյան կրտսերի ամուսին Կիմ Առաքելյանը հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարից։
«Տեղեկացնում ենք, որ Կիմ Առաքելյանը հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարից։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Առաքելյանին՝ կատարած մեծ աշխատանքի և մեր ակումբում անցկացրած տարիների համար»,- ասվում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարության մեջ: