Սա ձեր ամոթն է, ձեր քաղաքական ղեկավարության ամոթը. պատերազմի մասնակիցներն իրենց մեդալները դրեցին կառավարության շենքի աստիճաններին` անձրևի տակ (տեսանյութ)
Արցախյան պատերազմներին մասնակցած 7 զինվորական իրենց մեդալները, շքանշանները թողեցին կառավարության շենքի աստիճանների դիմաց։
Նրանք հավաքվել էին կառավարության մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու իշխանության վարած «հակապետական, ապազգային քաղաքականության դեմ»։ Որպես պայքարի ձև ընտրել են իրենց մեդալները, շքանշանները կառավարությանը հանձնելը։
Կառավարությունից որևէ մեկը դուրս չեկավ՝ նրանց մեդալները վերցնելու։ Զինվորականները ստիպված իրենց ծառայության, հայրենիքի համար պայքարելու, դրա դիմաց արժանացած մեդալներն ու շքանշանները դրեցին գետնին՝ կառավարության աստիճանների դիմաց։
«Սա ձեր հակամարգի, ձեր քաղաքական ղեկավարության... իմաստ չկա էլ շարունակելու»,- դիմելով կառավարության շենքի դիմաց պատ կազմած ոստիկաններին՝ ասաց զինվորականներից Արմեն Պետրոսյանը։