Պատերազմի մասնակիցները հանձնում են շքանշանները (տեսանյութ)
«Այս իշխանությունները հրաժարվում են մեր պայքարի ձևերից, հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից, պայքարելու իրավունքից։ Դրա դեմ մեր բողոքն արտահայտելու համար մենք այսօր այստեղ ենք՝ իմ մարտական ընկերների հետ»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց Քառօրյա, 44-օրյա պատերազմների մասնակից Արմեն Պետրոսյանը, ով իր մարտական ընկերների հետ մեդալներն ու շքանշանները հետ են վերադարձնում կառավարությանը։
Նա ընդգծեց, որ այս իշխանությունը զբաղված է ապազգային, ապահայկական գործունեությամբ, որի վառ վկայությունն է իրենց կողմից մեր պետականության ապամոնտաժումը։
«Ես և իմ ընկերները մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի հասնենք նրան, որ հային ու Հայաստանին վերադարձնենք արժանապատվությունը, պայքարելու ոգին»,-ասաց Ա. Պետրոսյանը։
Նա նշեց, որ պայքարի այս ձևը «լավ օրից չէ, որ ընտրել ենք». «Մենք հրաժարվում ենք մեր ամենաթանկից, մեր ձեռք բերածից, ինչի համար զոհվել են հազարավոր մարդիկ, այդ թվում իմ մարտական ընկերները»։