Էրդողանի խորը վիրավորանքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ԱՄՆ-ում ոչ մի ամերիկացի պաշտոնյա չի դիմավորել։ Տեղեկացնում է sondakika.com կայքը։
Երեկ միջուկային անվտանգության վերաբերյալ համաժողովին մասնակցելու համար ԱՄՆ մեկնած Էրդողանին օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ամերիկացի ոչ մի պաշտոնյա չի բարեհաճել դիմավորել Էրդողանին։ Բացի դա, հակառակ թուրքական կողմի կատարած աշխատանքներին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ցանկացել հանդիպել Էրդողանի հետ։
Այսպիսի վիրավորանք տարածաշրջանային հզոր տերություն համարվող Թուրքիայի ղեկավարի նկատմամբ չի եղել։
Թուրքական պաշտոնական շրջանակաները դեռևս չեն արձագանքել այս վիրավորական վերաբերմունքին, սակայն մամուլը ողողված է բազմազան քննարկումներով։