Նյու Յորքում իրար են բախվել երկու ինքնաթիռներ. կան տուժածներ
Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում երկու երթուղիներ փակվել են Delta Air Lines-ի երկու տարածաշրջանային ինքնաթիռների բախումից հետո: Այս մասին հայտնել է օդանավակայանի խոսնակը:
«Մի ինքնաթիռի աջ թևը բախվել է մյուս ինքնաթիռի դիմացի մասին»,- ասել է նա։
Նշվում է, որ բախման հետևանքով կան տուժածներ:
Հետաքննություն է սկսվել Դաշնային ավիացիոն վարչության և Ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: