Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Էկոնոմիկայի նախարար, նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը, երեկ կրկին մոռանալով, որ մինչև 2018 թվականը Հայաստանում կյանք է եղել, «Զվարթնոց» օդանավակայանում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 10 տարի առաջ չկար նման թռիչքներ իրականացնելու հնարավորություն, որ մարդիկ էժան տոմսով «աշխարհ տեսնեին»:

Նախկին ՀՀԿ-ականին հիշեցնենք, որ հենց 10 տարի առաջ էլ Հայաստանը բանակցություններ էր անցկացնում հունգարական Wizz Air-ի, բրիտանական EasyJet-ի եւ իսպանական Vueling-ի հետ` նախարար Կարեն Ճշմարիտյանի օրոք։ Սակայն հաշվի առնելով ռիսկերը և Հայաստանի ռեսուրսները որոշ հարցերում՝ Կառավարությունը որոշել էր չֆինանսավորել ՀՀ քաղաքացիների՝ Հռոմում էժան սուրճ խմելու համար:

Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեծ ձեռքբերում է համարում, որ 3 մլրդ դրամ է տալու մեկ ինքնաթիռի համար, որ հայերը էժան ավիատոմսերով եվրոպայում սուրճ խմեն: Իսկ այն հարցին, թե դա ինչ տնտեսական օգուտ է բերելու, Էկոնոմիկայի նախարար Պապոյանը թվեր չնշեց, միայն ասաց, թե շատ մեծ օգուտներ են գալու` առանց հստակության։

Հավելենք, որ ՔՊ-ականները քաղաքական գովազդի համար ռիսկի գնացին եւ անգամ Գյումրու օդանավակայանում բացեցին թռիչքներ Wizz air-ի համար, այնինչ քաղավիացիայի նախկին ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն էլ էր այդ մասին բանակցությունների ընթացքում վախով խոսում։ Ինչո՞ւ, որովհետեւ մի շարք մասնագետներ կասկածի տակ են դնում «Շիրակ» օդանավակայանի պրոֆեսիոնալությունը։

Սա Պապոյանի թերևս անտեղյակությունն էր։

Հաջորդը այս համագործակցության բարոյական կողմն է.

Wizz air-ը հունգարական ավիաընկերություն է: Այն նույն երկրին է ՀՀ Կառավարությունը գերշահույթներ ապահովում, որտեղ 2004-ի փետրվարին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց քնած, 26-ամյա հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպանությունից հետո էլ 2012-ին Հունգարիայի ղեկավարությունն Ադրբեջանին արտահանձնեց հայ սպային դաժանաբար սպանած Սաֆարովին, ում Իլհամ Ալիեւը հերոսի կոչում տվեց:

Բայց սա դեռ ամենը չէ: Հենց այս տարի Եվրոպական միության անդամ երկրները որոշեցին Հայաստանին տրամադրել 100 մլն եվրո «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, նույն Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Արդյունքում՝ Հայաստանը ոչինչ չստացավ։

Բացի դրանից, երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ Բուդապեշտը արդեն իսկ պայմանագրեր էր կնքել՝ օգնելու ադրբեջանական իշխանություններին Լեռնային Ղարաբաղում «գյուղերի վերակառուցման աշխատանքներում»։

Ահա այս երկրի համար Կառավարության առանձին հատկացումներով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եկամուտներ է ապահովում»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում