Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի
Ֆիլիպինների Սեբու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 69-ից հասել է 72-ի, վիրավորվել է 294 մարդ։
Այս մասին հայտնել է GMA News-ը՝ հղում անելով Աղետների կանխարգելման ազգային խորհրդին։ Խորհրդի տվյալներով՝ հյուսիսային Սեբուում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է 170,000 մարդ, որոնցից մոտ 20,000-ը ստիպված են եղել լքել իրենց տները։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ ցնցումների հետևանքով ավերվել են որոշ շենքեր։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը գրանցվել է 6.9 մագնիտուդով երկրաշարժ։ Հետագայում գրանցվել է 1-ից մինչև 5 մագնիտուդով ավելի քան 2300 հետցնցում։ Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 5 կմ խորության վրա՝ Բոգո քաղաքից մոտավորապես 20 կմ հյուսիս-արևելք։