Իսրայելի պաշտպանության բանակը գործնականում շրջապատել է Գազա քաղաքը. Իսրայել Կաց
Իսրայելի պաշտպանության ուժերը մոտ են Գազա քաղաքի լիակատար շրջափակմանը։
Times of Israel-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Իսրայելը պատրաստվում է բոլոր սցենարներին և վճռականորեն տրամադրված է շարունակել իր գործողությունները մինչև բոլոր պատանդների վերադարձը և Համասի զինաթափումը, ինչը կհանգեցնի պատերազմի ավարտին», - հավելել է Կացը։
Հրապարակումը նշում է, որ Կացի հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Իսրայելը սպասում է Համասի պատասխանին պատերազմը դադարեցնելու ամերիկյան առաջարկին, որը վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է։