Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կանցկացնեն բանակցությունների հերթական փուլը
Ռուս-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլը՝ երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար, կկայանա մինչև աշնան վերջը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Դա անպայման կկայանա մինչև աշնան վերջը։ Կոնկրետ ամսաթվերը դեռևս որոշված չեն. բանակցությունները դեռևս քննարկման փուլում են», - նշել է դիվանագետը։
Հավելենք, որ օրեր առաջ ամերիկյան BBC-ն ևս գրեց, որ ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլի անցկացման հետ կապված մանրամասները կողմերը քննարկում են: