Սիրիայի և Աֆղանստանի փախստականները՝ ծեծկռտուքի մասնակիցներ
Հունական Պիրես նավահանգստում երեկ ուշ երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել սիրիացի և աֆղանստանցի փախստականների միջև: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Նախնական տվյալներով, տուժել է 8 մարդ: Ծեծկռտուքին մասնակցել են մոտ 500 մարդ, սիրիացի և աֆղանստանցի փախստականները միմյանց վրա քարեր են նետել:
Նշվում է, որ ծեծկռտուքի պատճառը աֆղանստանցիների հարձակումն է եղել սիրիացի կնոջ վրա:
Ծեծկռտուքը շարունակվել է մի քանի ժամ: Բոլորը հանգստացել են միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունը գիշերվա ժամը մեկի մոտ շրջապատել է ծեծկռտուքի մասնակիցներին: