Ուկրաինական անօդաչու թռչող սարքը սպանել է Խերսոնի մարզի Պատգամավորների խորհրդի ղեկավարին
Ռուսական զորքերի կողմից գրավված Նոր Կախովկա քաղաքի պատգամավորների խորհրդի նախագահ Վլադիմիր Լեոնտևը մահացել է ուկրաինական «Բաբա Յագա» անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ վիրավորվելուց հետո։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Հոկտեմբերի 1-ի առավոտյան Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն հայտարարել էր, որ Լեոնտևը ծանր վիճակում հոսպիտալացվել է:
Ավելի ուշ նա հայտարարել էր Լեոնտևի մահվան մասին։