Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Ո՞ւմ վրա է տարածվելու պետության կողմից բժշկական ապահովագրությունը 2026-ին

«Ապահովագրությունն իրականացվելու է եռամյա փուլային տարբերակով։ Մենք սկսում ենք 2026-ից թվականից՝ ներառելով հետևյալ խմբերը. մինչև 18 տարեկան երեխաները պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ կընդգրկվեն բժշկական ապահովագրության համակարգ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ կառավարությունը հաստատել է 2026 թ պետական բյուջեի նախագիծը, որտեղ հաշվարկված են այս համակարգի ներդրման հետ կապված ծախսերը։

Այս տարվանից ապահովագրության համակարգ կներառվեն նաև 65 տարին լրացած քաղաքացիները։

«Ես ուզում եմ շեշտադրել մեր պետության հանձնառությունը մեր քաղաքացիների նկատմամբ, ովքեր տարիներով աշխատել են, ներդրում են ունեցել երկրի զարգացման, կայացման մեջ, ի վերջո կկարողանանք լուծել նրանք խնդիրները։ Ամենամեծ խումբը հենց այս քաղաքացիներն են»,-ասաց Ավանեսյանը։

18-65 տարեկան հաշմանդամություն, ինչպես նաև անապահովության համակարգում ընդգրկված 28 ու ավելի բարձր միավոր ունեցող քաղաքացիները ևս կներառվեն  բժշկական ապահովագրության համակարգում։ Ավանեսյանը նշեց, որ այս խմբերում ընդգրկված մարդկանց կազմը կարող է փոփոխվել՝ ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների փոփոխության, ինչպես նաև միավորների հաշվման արդյունքների։

«Ամսական 200 հազար և ավելի եկամուտ ունեցող անձանց խումբը ևս ներառվելու է այս համակարգում։ Այս քայլն անում ենք, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց ներգրավենք համակարգում։ Այս խմբի անձանց թիվը մոտ 190 հազար է»,-ասաց Ա. Ավանեսյանը։

Պաշտոնյայի խոսքով, ընդհանուր առմամբ, առաջին փուլը վերաբերելու է 1 մլն 600 հազար մարդու։ Սա վերաբերում է այն ՀՀ քաղաքացիներին, որոնք համարվում են ռեզիդենտ, քանի որ միջոցներն ուղղվում են պետական բյուջեից։

Նախարարն ասաց, որ ապահովագրական փաթեթն առաջին փուլի համար կազմում է 129.600 դրամ, այդ շրջանակում ընդգրկված են կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրերը, հիվանդանոցային ծառայություններ, դեղորայքային ապահովում, շտապ օգնության ծառայություն, որոնք սահմանվելու են կառավարության որոշմամբ։

«Ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվելո՞ւ է, թե՞ ոչ։ Ընտրել ենք ամենամեծ հիվանդացության, մահացության բեռ ունեցող հիվանդությունները և ներառել ենք այս փաթեթի կազմում»,-ասաց Ա. Ավենասյանը։