Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի։
Այս մասին հաղորդում է GMA News-ը՝ հղում անելով Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության գրասենյակին:
«Ավելի շատ զոհերի մասին տեղեկություններ են ստացվում։ Մենք տեղեկություններ ենք ստացել 60 մարդու մահվան մասին», - ասել է Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության գրասենյակի փոխնախարար Բեռնարդո Ալեխանդրոն։
Հավելենք, որ Ֆիլիպիններում 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ իշխանությունների՝ Սան Ռեմիջիո նահանգում փլուզվել է մարզական-հանգստի կենտրոնի շենքը՝ փլատակների տակ թողնելով մարդկանց։ Որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա, Սեբու նահանգի Բոգո քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր հյուսիս-արևելք։