Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Ես ազատ եմ, քան երբևէ․ Բագրատ Սրբազանի ուղերձը՝ կալանավայրից

Այսօր խորհրդարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի ընթացքում հնչեցրել  է Բագրատ Սրբազանի ուղերձը՝ կալանավայրից․

«Այս խոսքը ընդունեք նաև ԱԺ պատգամավոր և հայրենիքի կալանավոր Արթուր Սարգսյանի և մյուս 16 Հայրենիքի կալանավորների անունից։

Տերն է իմ լույսը և կյանքը, ես ումի՞ց եմ վախենալու, Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ դողալու․․․

Այս աղոթքը ողջ կյանքում ուղեկցել է ինձ, ինչպես այսօր ուրացողների և հայրենավաճառների խմբակի դիմաց կանգնած, ովքեր կողոպտել են իմ և իմ հայրենիքի կենսագրությունը և պատիվը։ Իսկ իրենց և իրենց սերունդների ճակատին անջնջելի կերպով դրոշմվել է աղվեսադրոշմի  խարանը։

Իսկապես, ումի՞ց եմ վախենալու։

Ես ազատ եմ քան երբևէ, քանզի մեր պայքարը ճշմարտության համար է, որն ազատագրող է։

Իսկապես, ումի՞ց եմ վախենալու։

Այս անկենսագիրների՞ց, ում ձեռքերը թաթախված են արյամբ՝ Հայրենիք և հաղթանակ ուրացած, ովքեր իրենց փողի ու փորի համար փորձում են ահաբեկել և վախեցնել․․․

Լավ իմացե՛ք, որ այս հավատքից ոչինչ չի կարող բաժանել․ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները (Հռոմ 8.37)։

Մենք նախընտրել ենք մեր հայրերի ու եղբայրների հետ կալանքը և նույնիսկ մահը, քան ուրացողների հետ բաժին ունենալը, որի համար ուխտել եմ, որ չեմ մոռանալու հանուն քեզ՝ Հայաստան և չեմ ներելու հանուն քեզ՝ Արցախ։

Հիշե՛ք, որ չեք կարող մեր երազներն ու իղձերը սպանել, քանի որ դրանք ավելին են, քան մեր կյանքը, իսկ «ձեր այդ մեղքերին մինչև ձեր մահը թողություն չի տրվելու, – ասում է Զորությունների Տերը»(Ես․22։14):

Հիմա անդրադառնամ այն հանգամանքին, որ այս երեք ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակային հարցում եմ ուղղել գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարին, որոնք մնացել են անպատասխան․․․

Այժմ այս ամբիոնից, որտեղից հնչել են մեր հասցեին զրպարտությունները, նույն հարցադրումներն եմ ուղղում․

ա) Ինչի՞ն է վերաբերում «երկու հոգու գյուլլելու և տասնհինգ հոգու բանտ դնելու» ձեր այդքան սիրած պատմությունը,

բ) Ո՞վ կամ ովքեր էին ավտոբուս վառելու, արդյոք նման պատմություն գոյություն ունի՞։ Մնացյալի մասին՝ հետո։

գ) Արդյոք ձեր ներկայացրած այսպես կոչված ձայնագրությունները փորձաքննություն անցե՞լ են, թե՞ ոչ։

դ) Այնքան նենգ եք, որ ձեր իսկ վկայությամբ՝ 8 ամիս շարունակ լսելուց հետո՝ պարզելով, որ հիմնազուրկ եք, փորձել եք մի վերջին ճիգով ինչ-որ բան կորզել՝ գաղտնալսելով իմ և իմ հոգևոր եղբոր՝ Միքայել Սրբազանի խուցը, ընդ որում՝ մեր կալանքը տրված է եղել 2 ամսով, դուք գաղտնալսման հրամանը տվել եք 3 ամսվա համար, այդպիսով փաստելով երկարաժամկետ կալանքի նախապես ծրագրած լինելը։

Սա՛ է ձեր իրական նկարագիրը։

Երկրորդ  հարցս ԱԳՆ-ին է ուղղված։

Մեզ հասած տեղեկություններով՝ դուք զանազան միջազգային ներկայացուցիչների ասել եք, որ այս մեր գործում «ռուսական հետք» է առկա, որը գրեթե հավաստի է, այլապես ՀՀ իրավական պատմության մեջ առաջին անգամ լինելով՝ ձեր իսկ նենգափոխած ձայնագրությունները չէիք թարգմանի անգլերեն և սփռի համացանցով։

Հարցս․

ա) Նման բան ասե՞լ եք, թե՞ ոչ։

բ) «Ռուսական հետք» կա՞, թե՞ ոչ։

Վերոնշյալ հարցերին միայն հստակ պատասխաններ եմ ակնկալում մինչև այս քառօրյայի ավարտը, այլապես, դուք վերջացած ստախոս և խաբեբաներ եք։

Ամփոփեմ՝

Այո՛, ինչպես հավաստում եմ, Հոգևոր Հայաստանը անպայման հաղթելու է ձեր «սուտ և կեղծ իրական չհայաստանին»,

Եվ իմացեք, որ եթե նույնիսկ դարձյալ զորանաք, դարձյալ պարտության եք մատնվելու, որովհետև Աստված մեզ հետ է (Ես․ 8:9-10):

Կեցցե՛ Արարատով, Սուրբ Էջմիածնով, Արցախով և մեր նահատակներով սրբագործված Հավերժական Հայաստանը ․․․

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք․ Գալստանյան»։