Ալիևը նորից հին երգն է երգել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն հայկական զորքերի դուրս բերումից հետո բանակցությունների միջոցով։ Տեղեկացնում է Oxu.az կայքը։
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության հիմունքներով։
«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի հայկական զորքերի դուրս բերումից հետո առանց նախապայմանների բանակցությունների միջոցով։ Այն պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ընդունած որոշումների համաձայն։
Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած հակամարտությունը, հետսովետական հակամարտությունները, ինչպես նաև ամբողջ աշխարհում առկա հակամարտությունները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության հիմունքների հիման վրա։ Մենք տարածաշրջանում անվտանգության պահպանման կողմնակից ենք»,- հայտարարել է Ալիևը։