Փաշինյանը ԵԽԽՎ-ի ամբիոնն օգտագործել է Ալիևի պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելն արդարացնելու համար
ԵԽԽՎ-ում, իր ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունը։ Նա այս համատեքստում մասնավորապես ասել է․
«Ես՝ վարչապետի պաշտոնում, ժողովրդական հեղափոխությամբ վարչապետ դառնալով, վարչապետի պաշտոնում շատ արագ զգացի, որ ժողովուրդը վստահում է հեղափոխությանը, սիրում է հեղափոխությունը, բայց հաճախ նույնքան չի սիրում պետությունը և նույնքան չի սիրում պետությանը։ Ինձ համար հարց էր՝ ի՞նչն է պատճառը։ Ինչո՞ւ մեր ժողովուրդը իրավակարգի հետ կապված որոշակի, կներեք այդ բառի համար, «ալերգիկ» դրսևորումներ է ունենում Հայաստանում հաստատված իրավակարգի նկատմամբ։
Իմ վերլուծությունները ցույց են տվել, որ պատճառը հետևյալն է․ Հայաստանում հաստատված իրավակարգը չունի օրգանական կապ ժողովրդի հետ, որովհետև ժողովուրդը չի համարում, որ Հայաստանում ապրելու կանոնները, որոնք արձանագրված են Սահմանադրության մեջ, և մնացածն էլ բխում են Սահմանադրությունից, չի համարում, որ դա իր որոշման արդյունքում հաստատված իրավակարգ է։
Եվ այդ պայմանական ասած «ալերգիկ» երույթը հաղթահարելու միակ տարբերակը ես տեսնում եմ նոր Սահմանադրության ընդունումը, որտեղ ժողովուրդը՝ ազատ, ժողովրդավարական կամարտահայտմամբ, կքվեարկի Սահմանադրության օգտին»։