Խոշոր ահաբեկչություն Պակիստանում. կա 10 զոհ և 32 վիրավոր
Պակիստանի Բելուջիստան նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Քվետա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել:
Այս մասին հաղորդում է «Դոն» թերթը՝ հղում անելով տարածաշրջանային առողջապահության վարչությանը։
Geo TV-ն, հղում անելով անվտանգության աղբյուրներին, հաղորդում է, որ պայթյունն իրականացրել է «Ֆիտնա ալ-Խավարիջ» խմբավորման հետ կապված մահապարտ-ահաբեկիչը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն` Աֆղանստանին սահմանակից Խայբեր-Պախտունխվա և Բելուջիստան նահանգները 2024 թվականին կազմել են երկրում տեղի ունեցած բոլոր ահաբեկչական հարձակումների մինչև 90%-ը։
Այս շրջաններում գործում են տարբեր զինված խմբավորումներ, որոնք հարձակումներ են իրականացնում անվտանգության ուժերի և քաղաքացիական բնակչության վրա: