Դուք հանրության առողջությունը ենթարկում եք ռիսկի՝ պոպուլիստական նպատակով. Արծվիկ Մինասյանը՝ կառավարությանը (տեսանյութ)
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Զեկուցողն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս ոլորտը ներկայումս էլ գտնվում է բավականին անկառավարելի վիճակում։
«Դուք հանրության առողջությունը ենթարկում եք ռիսկի, չեմ վարանում ասել՝ պոպուլիստական նպատակով։ Տնտեսվարող սուբյեկտների անունն ենք շահարկում։ Ավելի լավ է օգնեք տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի իրենց մոտ անվտանգության համակարգերը ստեղծեն, ոչ թե հայտարարեք՝ որ չտուգանենք, հանում ենք այդ պահանջը։ Այդպես ցանկացած բան կարող եք ասել։ Ի վերջո խոսքը վտանգավոր թափոնների մասին է»,- ասաց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում