Անհայտ մորթե օբյեկտ է ընկել ֆերմայի վրա (լուսանկարներ)
«Mirror»-ը հաղորդում է, որ Արգենտինայի Պուերտո Տիրոլ քաղաքի ֆերմայում անհայտ գլանաձև առարկա է ընկել։
«Արգենտինայի Պուերտո Տիրոլ քաղաքում հայտնաբերվել է մոտավորապես 1.7 մետր երկարությամբ և 1.2 մետր տրամագծով մեծ ածխածնային մանրաթելերով պատված գլանաձև իր։ Առեղծվածային գլանի մի ծայրում փականային համակարգ էր, իսկ մյուսում՝ 40 սմ տրամագծով անցք։ Սակայն ամենազարմանալին այն էր, որ օբյեկտը ծածկված էր մազերի նմանվող տարօրինակ սև մանրաթելերով»,-նշվում է հոդվածում։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները, հրշեջները և սակրավորները որևէ սպառնալիք չեն հայտնաբերել։ Այնուամենայնիվ, մորթե օբյեկտը է անվտանգության նկատառումներից ելնելով սահմանազատվել։
«Հնարավոր է, որ սա իրականում տիեզերական աղբ է, հնարավոր է՝ SpaceX-ի վերջին առաքելությունից մնացած»,-կարծում է հրատարակությունը։