Մայա Սանդուն խոսել է Մոլդովայում կայացած ընտրությունների արդյունքների մասին
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել երկրի բնակիչներին ընտրություններում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ քաղաքացիները ընտրություն են կատարել հանրապետության ապագայի օգտին։
«Ես ուզում էի, որ մոլդովացիները ընտրեին Մոլդովան, և ուրախ եմ, որ նրանք այս որոշումը կայացրին՝ չնայած Մոսկվայի միջամտությանը և ծախսված ռեսուրսներին», - ասել է Սանդուն։
Նա հավելել է, որ երկրի եվրոպական ուղղությունն այժմ ապահով է և խոստացավ աշխատել բոլոր քաղաքացիների շահերից ելնելով՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից։
Հավելենք, որ Մոլդովայի նախագահի կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 50%-ը և այդպիսով պահպանել է իր մեծամասնությունը խորհրդարանում։